«Մենք՝ զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նոր արշալույս» խորագրով բեմադրությունը՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում


«Մենք՝ զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նոր արշալույս» խորագրով բեմադրությունը՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում

  • 27-02-2015 18:50:55   | Հայաստան  |  Մշակույթ

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի շրջանակներում մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում փետրվարի 27–ին կայացավ «Մենք՝ զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նոր արշալույս»  խորագրով բեմադրությունը, որի հիմքում Եղեռնի թեմայով «Պողոսի ցավը» պատմվածքն է։ Աշակերտները զարմանալի վարպետությամբ ներկայացրեցին մեր ժողովրդի ամենածանր արհավիրքի ողբերգական ու նաև հերոսական էջերը, ֆիդայական ոգին, Սարդարապատի հավերժական խորհուրդը։ Բեմադրիչ Արփինե Սահակյանի բնորոշմամբ՝ «Ընտրվել է Եղեռնի թեման, որովհետև 1915–ը հատկապես այսօրվա սերնդի համար դեռևս բաց վերք է ու այն պիտի սպիանա մեր ժողովրդի գոյապայքարի նորանոր հաղթանակներով»։ 

Նոյյան տապան  -   Մշակույթ