Մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը


Մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

  • 04-03-2015 14:19:11   | Հայաստան  |  Մշակույթ

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում: Մարզային ցուցադրությունները կմեկնարկեն մարտի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցում «Բելը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։
«Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը, իսկ Beeline–ը կօգնիերիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Յուրաքանչյուր տարի փառատոնային ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում: Ամեն տարի ընտրվում են տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի փառատոնը հասանելի լինի ողջ հանրապետությունում: Այս անգամ ևս ֆիլմերը կցուցադրվեն տարբեր քաղաքներում` հասանելի դառնալով հնարավորինս մեծ թվով մարդկանց»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: 
Դիլիջանից հետո փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Վեդի և Խարբերդ քաղաքներում մարտի 16-ից 18-ը: Այնուհետև ֆիլմերը կցուցադրվեն Արմավիր քաղաքում մարտի 20-ից 22-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:  
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին և նվիրված էսիրոտարածմանուպահպանմանգաղափարին: Փառատոնիընթացքում ցուցադրվել էին«Նմանակմանխաղ», «Բելը», «Անտեսանելիկինը», «Հնարավորություններնանսահմանեն», «X+Y», «Վիրունգա», «Սերնամեննէ» և «Երեկոնկինոթատրոնում 1914-ին»ճանաչված բրիտանականֆիլմերը։ Երևանյան ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 6.000 հանդիսատես:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ