Մայր Տաճարի երգչախումբը կմասնակցի Մոսկվայում անցկացվող հոգեւոր երգի փառատոնին<br />


Մայր Տաճարի երգչախումբը կմասնակցի Մոսկվայում անցկացվող հոգեւոր երգի փառատոնին

  • 12-01-2011 19:16:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս Ուղղափառ Եկեղեցու հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխավորությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի եւ խմբավար Ռուբեն Շարբաթյանի, հունվարի 13-ին կմեկնի Մոսկվա: Երգչախումբը մասնակցելու է հունվարի 9-23-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացվող հոգեւոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, Մայր Տաճարի երգչախումբը հայ հոգեւոր երգերի ու շարականների կատարումներով ելույթ կունենա հունվարի 14-ին: Փառատոնին մասնակցում են նաեւ խմբեր Մեծ Բրիտանիայից եւ Սերբիայից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play