Ոստիկանը մեղադրվում է վրաերթ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ<br />


Ոստիկանը մեղադրվում է վրաերթ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ

  • 11-01-2011 18:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա.Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ.-ի դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը` ժամը 24:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի դիմաց Ա.Հովհաննիսյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կարինե եւ Անահիտ Գասպարյաններին: Այնուհետեւ Ա.Հովհաննիսյանը թողել է դեպքի վայրը եւ բախվել Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում կանգնած մեկ այլ ավտոմեքենայի: Կ.Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ա.Գասպարյանը մահացել է հիվանդանոցում: Բժշկական ստուգմամբ պարզվել է, որ Ա.Հովհաննիսյանը դեպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածության վիճակում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play