Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում


Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում

  • 13-03-2015 11:45:26   | Ռուսաստան  |  Մշակույթ

Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայկական մշակութային կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին: 
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ 2012թ.-ից Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին: Հրայր Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է կազմակերպության գագաթաժողովին, որտեղ ընդունվել է բանաձև` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու մասին: ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդգծեց նաև, որ Հայաստանի դպրոցներում և բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերեն լեզվի ուսուցմանը և ֆրանսերեն լեզվի ուսուցիչների կատարելագործման խնդիրներին:
 
Այնուհետև ելույթ ունեցան Սանկտ-Պետերբուրգում Շվեցիարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Բուլղարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք մասնավորապես իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսին` միջոցառման կազմակերպման գործում ներդրած մեծ ջանքերի համար, ինչպես նաև ներկայացրին իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ ս/թ. անցկացվելիք ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված են կինոփառատոններ, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ, գիտաժողովներ և թատերական բեմադրություններ:
 
Հանդիպման վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին: 
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/12/stpetersburg_francophonie/
Նոյյան տապան  -   Մշակույթ