Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ու հեռացավ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը


Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ու հեռացավ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը

  • 09-01-2011 12:28:25   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերի հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականի (Շահազիզյան) մահվան կապակցությամբ «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը հունվարի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Երկրային կյանքին հրաժեշտ տվեց ու հեռացավ անհանգիստ հայը` Սիմոն Կամսարականը: Հեռացավ, աննկուն, անկաշառ, անզիջում մարտիկը: Հեռացավ, անփոխարինելի մտավորականը, գիտնականն ու իմաստասերը: Հեռացավ, սակայն լիովին բացահայտած ու գաղտնազերծած մեծ սադրանքի ծրագրային հենք ու բովանդայությունը` Կոլումբիայից մինչեւ Կոնգո - Կոսովո - Կովկաս եւ մինչեւ Կորեա ռազմականացված պետություններ ու Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ քաոսի ու պատերազմի օջախներ ու տարածքներ, որոնք այսօր իսկ գործադրման ընթացքի մեջ են Հյուսիսային Աֆրիկայի Թունիս - Ալժիր - Եգիպտոս, Գազա - Իսրայել գծով մինչեւ Միջին Արեւելք - Կովկաս - Պակիստան ու Աֆղանստան: Հեռացավ, վերջնականապես ձեւակերպելով Հայաստանի ու հայության անկախ, ինքնիշխան ու անվտանգ, ազատ ստեղծագործական ուղին նոր հարյուրամյակի համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play