Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը


Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

  • 20-03-2015 17:30:37   | Արմավիրի մարզ  |  Մշակույթ

 
20մարտ, 2015թ, Երևան.Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Արմավիրի մարզում  Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնիմեկնարկի մասին։ Արմավիր քաղաքի մշակույթի պալատում  կայացած միջոցառմաննողջույնի խոսքով հանդեսեկան Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։
Մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մշակույթի պալատում կցուցադրվեն Բրիտանական ֆիլմերի փառատոնի 3 ֆիլմ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Արմավիրում փառատոնի բացումը տեղի ունեցավ «Անտեսանելի կինը» ֆիլմով։ 
«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝մենք ոչ միայն նպաստում ենք լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում ենք երեխաներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ այս ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում։ Հայաստանի տարբեր շրջաններում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երեխաների և համոզված եմ, որ այս ֆիլմերի ցուցադրությունից հետո էլ ավելի կընդլայնվի նրանց մտահորիզոնը և կզարգանա ստեղծագործական որգին, իսկ Beeline–ը  կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու բրիտանական լավագույն ֆիլմերին: Հատկանշական է, որ ֆիլմերը ներկայացնում են մարդկանց կյանքն ու հույզերը, նրանց առօրյան ու ապրումները, այսպիսով` վերստեղծելով տաբերի դարերի, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայի նկարագիրը», - ասաց Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:  
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկմարզերում՝ մարտի 5-ին։ Փառատոնիընթացքում ցուցադրվել են«Նմանակմանխաղ», «Բելը», «Անտեսանելիկինը», «Հնարավորություններնանսահմանեն», «X+Y», «Վիրունգա», «Սերնամեննէ» և «Երեկոնկինոթատրոնում 1914-ին»ճանաչված բրիտանականֆիլմերը։ Երևանյան ևմինչ այսօր կայացած մարզային ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 7.500 հանդիսատես:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:
 
* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 549488 + 37410 28 60 82 
tayrumyan@beeline.am gyurin@beeline.am
* * *
ԲրիտանականխորհուրդնստեղծումէմիջազգայինհնարավորություններՄիացյալԹագավորությանևայլերկրներիմարդկանցհամարևկառուցումվստահություննրանցմիջևողջաշխարհում: Ավելիքան 100 երկրներիմեր 7000 աշխատակիցներըհամագործակցումենհազարավորմասնագետների,  քաղաքականությունմշակողներիևմիլիոնավորերիտասարդներիհետանգլերենի, արվեստի, կրթությանևհասարակությանծրագրերիշրջանակում:  
 
ԼրացուցիչտեղեկություններիհամարդիմելԲրիտանականխորհրդիհայաստանյանմասնաճյուղիհանրայինկապերիպատասխանատուԱրևիկԲադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (5104), arevik.badalyan@britishcouncil.amկամ այցելեք www.britishcouncil.am կայքը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play