Դրամական աջակցություն ցուցաբերվեց հրդեհից տուժած բնակիչներին <br />


Դրամական աջակցություն ցուցաբերվեց հրդեհից տուժած բնակիչներին

  • 30-12-2010 17:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող անհատական տների հրդեհվելուց հետո անօթեւան մնացած բնակիչներին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 28-ին հատկացվեց դրամական աջակցություն: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հրդեհից հետո վրաններում ապրող 5 ընտանիքներին 4 ամիս վարձակալությամբ ապրելու համար հատկացվել է ամսական 150 հազարական դրամ : Հիշեցնենք, որ Երեւանի Կ.Կարապետյանը դեկտեմբերի 24-ին այցելել էր նոյեմբերի 24-ի հրդեհից տուժած ընտանիքներին եւ խոստացել աջակցել նրանց: Այդ ընտանիքները 4 ամիս կապրեն վարձակալությամբ, որից հետո քաղաքապետարանի կողմից նրանց խնդրին կտրվի հիմնավոր լուծում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play