Սոցիալական, առողջապահական եւ մշակույթի ոլորտները 2011թ.-ին եւս կմնան ՀՀ առաջին տիկնոջ մշտական ուշադրության կենտրոնում<br />


Սոցիալական, առողջապահական եւ մշակույթի ոլորտները 2011թ.-ին եւս կմնան ՀՀ առաջին տիկնոջ մշտական ուշադրության կենտրոնում

  • 30-12-2010 17:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը այցելել է Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն եւ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա: Նա գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է նշված հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին եւ հանձնել նվերներ: Նրա նախաձեռնությամբ երեխաները որպես Ամանորի նվեր ստացել են նաեւ տոնածառեր: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, Ամանորի նախօրեին Ռ.Սարգսյանը հանդիպել է նաեւ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության պատանի երաժիշտ կատարողների հետ, ունկնդրել ավելի քան երեսուն երկրում Հայաստանի դրոշը բարձր պահած տաղանդավոր երիտասարդների կատարումները: Կազմակերպության սաների կողմից Ռ.Սարգսյանին առաջարկվեց դառնալ կազմակերպության պատվավոր նախագահ, ինչը սիրով ընդունվեց: Այնուհետեւ Ռ.Սարգսյանն այցելել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն, որտեղ հանդիպել է կազմակերպության սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, եւ շնորհավորել նրանց գալիք տոների կապացությամբ: Ամփոփելով անցնող տարին, Ռ.Սարգսյանը հավաստիացրել է, որ սոցիալական, առողջապահական եւ մշակույթի ոլորտները 2011թ. եւս կշարունակեն մնալ իր մշտական ուշադրության կենտրոնում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play