Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին կտեղադրվեն մետաղական նոր ցուցիչ-վահանակներ<br />


Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին կտեղադրվեն մետաղական նոր ցուցիչ-վահանակներ

  • 30-12-2010 15:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ Երեւան-Մեղրի-Իրանի սահման եւ հակառակ ուղղությամբ միջպետական ճանապարհին տեղադրվել են մետաղական նոր ցուցիչ-վահանակներ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ցուցիչ-վահանակների վրա սլաքներով նշված են Ջերմուկ-Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման եւ հակառակ ուղղությամբ ճանապարհների երկարությունը եւ ուղղությունները, ինչը վարորդներին եւ ուղեւորներին հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարունակել ճանապարհը եւ երբ հասնել նշանակետին: Նա նշեց նաեւ, որ նոր նշանների տեղադրման ծրագիրը նախատեսվում է իրականացնել հանրապետության բոլոր ավտոճանապարհների վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play