Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է բնապահպանական ինստիտուտների հետ <br />


Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է բնապահպանական ինստիտուտների հետ

  • 29-12-2010 18:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել բնապահպանական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Նա կարեւորել է մայրաքաղաքի բնապահպանական հայեցակարգի հստակեցումը` հիմք ընդունելով արդեն իրականացված եւ մշակված ծրագրերը: Երեւանի քաղաքապետարանի Տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցող մասնագետները ներկայացրել են Երեւանի բնապահպանական իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Ոլորտի խնդիրների արդյունավետ կարգավորման նկատառումով Կ.Կարապետյանը կարեւորել է քաղաքապետարանի եւ գիտական կազմակերպությունների համագործակցությունը: Նա նշել է, որ պետք է խոսել բաց ու թափանցիկ` չխուսափելով ծավալուն ծրագրերից: «Ձեզանից ակնկալում եմ կիրառական առաջարկություններ` հաշվի առնելով Երեւանի զարգացումը, միաժամանակ կանաչապատման ցուցանիշն ավելացնելու եւ մայրաքաղաքը հարմարավետ դարձնելու անհարաժեշտությունը»,- ասել է Կ.Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play