Ֆրանսիացի փորձագետները ուսումնասիրություններ կկատարեն ԳԱՄԿ-երում և կներկայացնեն ոլորտի զարգացման տեսլականը.Սերգո Կարապետյան


Ֆրանսիացի փորձագետները ուսումնասիրություններ կկատարեն ԳԱՄԿ-երում և կներկայացնեն ոլորտի զարգացման տեսլականը.Սերգո Կարապետյան

  • 26-03-2015 17:15:35   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպմանը մասնավորապես քննարկվեցին ԳԱՄԿ-երի ընթացիկ աշխատանքները,  նրանց բնականոն գործունեությանը խոչընդոտող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: 
«Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները պետք է էականորեն բարձրացնեն իրենց   գործունեության արդյունավետություն և  առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց պարտականությունների կատարմանը», - իր խոսքում նշել է նախարարը:
Բացի այդ, նախարարի խոսքով` հարկավոր է հաճախակիացնել այցելությունները համայնքներ և ֆերմերային տնտեսություններ` գյուղացիներին մտահոգող խնդիրներին տեղում ծանոթանալու և արդյունավետ խորհրդատվական ցուցումներ տալու համար:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու ֆրանսիացի փորձագետների մի խումբ, որն ուսումնասիրություններ կկատարի ԳԱՄԿ-երում և կներկայացնի ոլորտի զարգացման տեսլականը:  
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ անդրադառնալով ԳԱՄԿ-երի ինքնաֆինանսավորման խնդրին` նախարարը հորդորեց կենտրոնների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել առաջիկա տարիներին ԳԱՄԿ-երի պահպանության ծախսերը սեփական եկամուտների հաշվին ապահովելու ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play