«Airbus A-320 ինքնաթիռի աղետը դուրս է մնում պատկերացնելիի սահմաններից».Անգելա Մերկել


«Airbus A-320 ինքնաթիռի աղետը դուրս է մնում պատկերացնելիի սահմաններից».Անգելա Մերկել

  • 27-03-2015 16:44:51   | Գերմանիա  |  Միջազգային
pic_71afc0985bc1c017a2080c36af4c02cb

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Ֆրանսիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ «Germanwings» ավիաընկերության «Airbus A-320» ինքնաթիռի աղետի հետաքննության հարցում օգնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի ՀԴԲ-ում համաձայնվել են «իրականացնել ցանկացած հայցը՝ կապված տեղեկություններ տրամադրելու կամ աղետի հետաքննության գործում օգնելու հետ»:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ Գերմանիայի իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ միջադեպի հետաքննության հարցում «խոհեմության շրջանակներում առավելագույնս օգնություն ցուցաբերելու» նպատակով: Նրա խոսքերով, այն, ինչ տեղի է ունեցել, «դուրս է մնում պատկերացնելիի սահմաններից»:

 
Nyut.am
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play