Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկին կզրկեն մեդալից.Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ


Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկին կզրկեն մեդալից.Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ

  • 01-04-2015 17:20:46   | Ադրբեջան  |  Սպորտ

Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկին կզրկեն մեդալից, տեղեկացնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհունա Մամեդովային։

Մամեդովան նաև ասել է, որ ֆեդերացիան պատրաստվում է երկու տարով որակազրկել մարզիկին։ «Այս մասին ինձ հաղորդեց Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը՝ նշելով, որ մոտ օրերս այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի», - ասել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը։

«Ազատություն» ՌԿ-ն հիշեցնում է, որ օրեր առաջ ադրբեջանցի մարզիկը ներողություն խնդրեց իր պահվածքի համար։

 

 

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play