Դանիել Յոհանեսը գոհ է Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերի արդյունքներից


Դանիել Յոհանեսը գոհ է Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերի արդյունքներից

  • 05-05-2011 20:17:56   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին (Daniel Yohannes): Նախարարը շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացված օժանդակության ծրագրերի համար, նշելով, որ դրանք եղել են արդյունավետ եւ նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Դանիել Յոհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերը եւ գոհ է դրանց արդյունքներից: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարը գոհունակություն հայտնեց նաեւ ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դինամիկան, ընդգծելով, որ այն համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play