«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» Մումբայում ներկայացվել է հնդկահայ համայնքի ուշադրությանը (Տեսագրություն)
09-04-2015 16:07:55 | Հնդկաստան | Մշակույթ
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը ապրիլի 7-ին հնդկահայ համայնքի ուշադրությանն է ներկայացվել Հնդկաստանի Մումբայ քաղաքի «Ուիլս» կենտրոնում: Դիտողները բարձր գնահատեցին ժապավենը՝ հույս հայտնելով, որ այն կօգնի լույս սփռել հնդկահայքի փառավոր անցյալի վրա:
Հիշեցնենք, որ Պարսկաստանից Հնդկաստան տեղափոխված հայուհի Արջումանդի հիշատակին կառուցված Թաջ Մահալ աշխարհահռչակ դամբարանի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի 8-ին: