Հայաստանում Բրիտանական խորհուրդը շարունակում է հայ հասարակությանը ներկայացնել Միացյալ Թագավորության նոր գաղափարներն ու փորձը


Հայաստանում Բրիտանական խորհուրդը շարունակում է հայ հասարակությանը ներկայացնել Միացյալ Թագավորության նոր գաղափարներն ու փորձը

  • 27-12-2010 13:49:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2010 թվականը հետաքրքրական տարի էր, լի փոփոխություններով, մարտահրավերներով, եւ նոր հնարավորություններով` Միացյալ Թագավորության կառավարության փոփոխություն եւ նոր առաջնահերթությունների ու ուղղությունների ձեւավորում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հրաբխի անկանխատեսելի երեւույթ Իսլանդիայում, որն իր հերթին բերեց օդային երթեւեկության խափանմանը։ Չնայած տեղի ունեցող փոփոխություններին Հայաստանում Բրիտանական խորհրդի աշխատակազմը շարունակում էր իր աշխատանքը` հայ հասարակությանը ներկայացնելով Միացյալ Թագավորության նորարար, ստեղծագործ եւ բազմազան գաղափարներն ու փորձը, ՄԹ-ի եւ Հայաստանի միջեւ հաստատելով փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մեր արվեստի բնագավառի ծրագրերի միջոցով ՄԹ-ի Oxford Playhouse եւ Imitating the Dog հայտնի թատերախմբերը Հայաստանում ներկայացրեցին երկու հետաքրքրական բեմադրություն: Մենք սկսեցինք ժամանակակից բրիտանական երաժշտության ընտրանին ներկայացնող Selector միջազգային ռադիոհաղորդման հեռարձակումը Հայաստանում: ՄԹ-ի կինոարտադրության վերջին զարգացումները հայ հանդիսատեսին ներկայացրեցինք Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի, Ոսկե Ծիրան եւ Ռեանիմանիա կինոփառատոնների հետ համագործակցության արդյունքում: Հմտությունների զարգացումը շարունակում էր մնալ 2010 թվականի առաջնային ուղղություններից մեկը: Մենք կազմակերպել ենք դասընթացներ անգլերեն դասավանդողների համար եւ առաջարկել առցանց ռեսուրսներ տարբեր տարիքային խմբերին: Միջին մասնագիտական կրթության ոլորտում մենք շարունակել ենք կերտել համագործակցություն քոլեջների միջեւ եւ աշխատել ենք բիզնեսի եւ միջին մասնագիտական կրթության ոլորտների միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ: Երեւանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող “Եվրամիություն. հմտություններ եւ համագործակցություն” ծրագրի միջոցով մենք քաղաքացիական ծառայողների համար կազմակերպել ենք դասընթացներ` փոխանցելով անհրաժեշտ հմտությունները Եվրամիությանն ինտեգրման գործընթացում արդյունավետ բանակցություններ ծավալելու նպատակով:Այս տարի մենք սկսեցինք Active Citizens ծրագիրը Վայոց Ձորի մարզում: Այս ծրագրի նպատակը տեղական համայնքի անդամների հմտությունների զարգացումն է, ինչպես նաեւ միջազգային կապերի հաստատումը` փորձի փոխանակման եւ համաշխարհային մարտահրավերներին միացյալ ուժերով դիմակայելու համար: Մենք սկսեցինք մեր ,Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկումե ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը: Ծրագրի նպատակն է միջմշակութային երկխոսության հաստատումը Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ միմյանց երկրների մշակութային հարստությունից ոգեշնչված հայ եւ եվրոպացի դիզայներների հավաքածուի միջոցով: Ծրագիրն իրականացվում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի, Չեխական կենտրոնների ու Նորաձեւության հայկական խորհրդի հետ համագործակցությամբ: Մեր քննությունների միջոցով մենք միշտ փորձում ենք հայ մասնագետներին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող որակավորումներ ձեռք բերելու հնարավորություններ: Այս տարի մենք դարձանք Chartered Financial Analyst (CFA) ինստիտուտի քննությունների անցկացման մշտական կենտրոնը: Մենք սկսեցինք նաեւ Chartered Institute of Management Accountants (CIMA) քննությունների անցկացումը Հայաստանում: Թվարկելով մեր հաջողությունները, ես կցանկանայի հատկապես շեշտել, որ դրանք մենք կիսում ենք մեր գործընկերների եւ աջակիցների հետ: Օգտվելով այս հնարավորությունից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին, գործարարներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնց հետ աշխատել ենք, ձեւավորել նոր գաղափարներ եւ կյանքի կոչել մեր ծրագրերը: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաեւ 2011 թվականին: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի աշխատակազմի կողմից ես մաղթում եմ Ձեզ բարի Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Արեւիկ Սարիբեկյան, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն