Ջրի որակը համապատասխանում է ՀՀ-ում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: «Երևան Ջուր»


Ջրի որակը համապատասխանում է ՀՀ-ում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: «Երևան Ջուր»

  • 10-04-2015 16:44:37   | Հայաստան  |  Տնտեսություն

 
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. հունվար-մարտ ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4291 փորձանմուշ: 
 
Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: 
Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. ապրիլի 23-ի թիվ 129-Ն որոշման:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play