Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը


Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

  • 10-04-2015 17:24:50   | Ավստրիա  |  Մշակույթ

 
ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է  Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի Ազգային Գրադարանում:
ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է  եկել ելույթով, որտեղ  մասնավորապես, անդրադարձել է Ֆ. Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել  նրա մեծագույն ավանդը   Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում: Ա. Աշոտյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից  Ավստրիայի Ազգային գրադարանին  է  փոխանցել Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված գրքեր:  
Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի մտավորականներ, դեսպաններ, գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ