«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին


«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին

  • 14-04-2015 17:26:05   | Հայաստան  |  Մշակույթ
«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին: Հրապարակային հայտարարությունն արվել է այսօր, առաջատար եվրոպական ժառանգության կազմակերպության՝ Եվրոպա Նոստրայի կողմից: «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը ներկայացնում է եվրոպական երկրների ակնառու նվաճումները, որոնք չեն մասնակցում ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Հայաստանի մրցանակակիր նախագիծը «Եվրոպական Միության մշակութային ժառանգություն» միցանակի արժանացած տարվա մյուս հաղթողների նախագծերի հետ կներկայացվի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս. թ. հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Հռչակավոր օպերային երգիչ և Եվրոպա Նոստրայի նախագահ Պլասիդո Դոմինգոն կլինի Եվրոպայի ժառանգության մրցանակաբաշխության արարողության համահաղորդավարը: Հայաստանում պահպանվող մշակութային ժառանգության նախագիծը հանդի¬սանում է ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Միլանի Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության Հայաս¬տանի ազգային համալսարանի միջև համատեղ ձեռնարկը: Այն նպատակ ունի խթանել ժառանգության պահպանության, ինչպես նաև գիտելիքի և լավագույն միջազգային փորձի փոխանակումը: Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թվականների ընթացքում: Ավելի քան 60 խորհր¬դատուներ և փորձագետներ միացել են նախագծին և նպաստել Հայաստանի, Պարս¬կաստանի կամ Սիրիայի՝ ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաս¬տում¬ներին: 56 ուսանող Միլանի Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասարանի (ՃՇՀԱՀ) կողմից իրականացվող 4 մագիստրոսական կուրսերից մեկին ազատ մասնակցության իրավունք է ստացել: Մոտ 150 ուսանողներ, ճարտարապետներ, ինժիներներ, հնագետներ, վերականգնողներ, վարպետներ, թանգարանային մասնագետներ և պետական պաշտոնյաներ մասնակցել են մասնագիտացված գործնական կուրսերին: Ծրագիրը նաև նպաստել է Քոբայրի վանական համալիրի որմնանկարների վերականգման աշխատանքներին, ինչպես նաև Արուճի հնագիտական վայրի ու տաճարի հետազոտությանը` ներառյալ պեղումները, վերականգնման նախագծերը և որմնանկարի պահպանությունը: 2014 թվականի հունիսին` 14 տարբեր երկրների փորձագետների մասնակցությունը ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին, ցույց տվեց միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի ժառանգության նկատմամբ և մեծացրեց իրազեկվածության մակարդակը ներկա և ապագա սերունդների համար ժառանգության պահմանման կարևորության մասին: Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ներկայացուցիչների ներկայությունը ցույց տվեց, որ մշակույթը և ժառանգությունը կարող են հսկայական դեր ունենալ խա¬ղաղության հաստատման գործում: «Այն, ինչ մեծ տպավորություն է թողել Ժյուրիի վրա, երկու ժողովուրդների արդյունավետ գործընկերության արդյունք է, որոնք, հարևաններ չլինելով, կիսում են իրենց անցյալի փիլիսոփայությունը: Միլանի Պոլիտեխնիկի հավաստմամբ` մոտեցումը բացառապես գիտական և օբյեկտիվ է, և Հայաստանը չէր կարող առանց իտալական տեխնիկական նոր մոտեցումների: Պատասխանատվությունը ընդունելի է, իսկ օգուտները` զգալի, դիվիդենտներ բերող նաև Հայաստանի սահմաններից դուրս, դեպի հայկական սփյուռք»,- հայտարարել է մրցանակաբաշխության ժյուրին: «Մշակութային ժառանգության պահպանումը, որը հայկական մշակութային ժառանգության հիմքերից մեկն է, ապահովում է քաղաքակրթության զարգացումը: Ես համոզված եմ, որ վարպետության դասընթացներին մասնակցող մասնագետների ունակությունները հարստացել են ժամանակակից գիտելիքներով, և նրանք ձեռք են բերել նոր հմտություններ, որոնք կարող են օգտագործել ազգային մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման գործում: Միևնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ հայ-իտալական համագործակցության արդյունավետ ավանդույթը մշակութային ժառանգության պահպանության բնագավառում շարունակական կլինի»,- նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 
 
 
 Իտալական համագործակցությունը մշակույթը համարում է տնտեսական և սոցիալական զարգացման շարժիչ ուժ: Ծրագիրը, որը համատեղ իրականացվում է Իտալական համագործակցության և Միլանի Պոլիտեխնիկի կողմից, զգալի ներդրում է մշակութային ժառանգության գործում, նպաստում է հետագա սերունդների կյանքի որակի բարելավմանը, նպաստում է տվյալ տարածքում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև` զգալի խթաններ ստեղծում  տեղական ձեռնարկատիրական գործունեության համար:
Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության արարողությունը Եվրոպա Նոստրայի Եվրոպական ժառանգության տարեկան համագումարի մասն է, որը տեղի կունենա Օսլոյում՝ 2015 թ. հունիսի 10-14-ը: Համագումարը աջակցություն է ստանում Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից, նորվեգական  «Ռիկսանտիկվարեն» մշակութային ժառանգության և արվեստների խորհրդի տնօրինությունից, Օսլո քաղաքից, ինչպես նաև Նորվեգիայի բազմաթիվ հասարակական և մասնավոր կառույցներից:
 
Ընդհանուր տեղեկատվություն
Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է: Ընդգրկելով 42 երկիր՝ կազմակերպությունը քաղա¬քացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակու¬թային և բնական ժառանգությունը: Եվրոպա Նոստրան,  Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի համագործակցությամբ, քարոզում է «7 առավել վտանգ-ված» ծրագրի շրջանակներում եվրոպական վտանգված հուշարձանները, վայրերը և բնապատկերները պահպանելու գաղափարը:
«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է ԵՄ-ի Մշա¬կութային ժառանգության մրցանակի կարևորությունը, ինչպես նաև ժառան¬գության պահպանության հետ կապված եվրոպական ռազմավարությունն ու քաղա¬քակա¬նությունը: Հիմնադրվելով 1963 թվականին ՝ Եվրոպա Նոստրան համարվում է ամենա¬ներ¬կայացուցչական և ազդեցիկ ժառանգության ցանցը Եվրոպայում: 2014 թվականին կազմա-կերպությունն արժանացել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի դրամաշնորհին` Եվրոպայում «Ժառանգության ինտեգրման» ցանցային գործունեությանն աջակցելու համար:
2014 թվականին Իտալիան նոր օրենք է ընդունել Համագործակցության զարգացման վերաբերյալ: Համաձայն վերոնշյալ օրենքի (n125/2014) 1-ին հոդվածի՝ համագոր¬ծակ¬ցության զարգացումը իտալական արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է կազմում: Ծրագրի նպատակն է խթանել խաղաղությունը և արդարությունը, փոխադարձ հարաբերություններն ու համագործակցությունը: Օգնության և արդյունավետության զար¬գացման թեմայով միջազգային քննարկումներին հետևելուց հետո, Իտալիայի արտաքին գործերի և Միջազգային համագործակցության նախա¬րարությունը պարտա¬վորվում է նպաստել ուժերի կենտրոնացմանը հետևյալի շուրջ. գերակա ճյուղերի քանակի նվազում՝ մասնավորապես սննդամթերքի անվտանգության և սնուցման, մարդու իրավունքների պաշտպանության՝  հիմնականում կանանց ներուժի բացահայտման և կառավարման, ինչպես նաև առողջության և կրթության հարցում: Շրջակա միջավայրը և կենսա¬բազ¬մազանությունը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը, համարվում են հիմնախնդրի խաչաձև հարց, որը վերաբերում է յուրաքանչյուրին:
 
ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է Հայաստանի Կառա¬վա¬րության քաղաքականությունը մշակույթի ոլորտում: Ինչ վերաբերում է օրենսդրությանը, դրա համա¬պատասխանեցման գործառույթներն իրականացվում են կառուցվածքային ու առանձ-նացված ստորաբաժանումների գործունեության միջոցով (վարչություններ, բա¬ժիններ, գործակալություններ): Նախարարության նպատակներից է պահպանել Հայաս¬տանի մշակութային ժառանգությունը: Վերոնշյալ նպատակների իրականացման համար  նախարարությունը կատարելագործում է օրենսդրական դաշտը՝ մշակելով նախագծեր, նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր և կարճաժամկետ զար¬գացման ծրագրեր, որտեղ մեծ կարևորություն է տրվում ինչպես օտարերկրյա կառա-վարությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ տարած¬քային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մշակութային ուղղվածություն ունեցող ստեղծագործական միությունների, ՀԿ-ների հետ համագոր¬ծակ-ցությանը: 
ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությունը Եվրոպա Նոստրա  կազմակերպության հետ սկսվել է 2012 թվականից: Այդ համագործակցության շրջանակում մինչ օրս իրականացվել են երկու ծրագրային նախագծեր, որոնք «7 ամենավտանգված հուշարձաններ» ծրագրով ներառվել են կազմակերպության նախնական ցուցակում:
 
 
 
Կոնտակտներ
 
Ծրագրի մանրամասները հաղթող նախագծի վերաբերյալ՝ 
information and jury’s comments, 
high resolution photos and videos
 
Եվրոպա Նոստրա
Ելենա Բիանչի +31 70 302 40 58
          Ջոանա Պինհերո +31 70 302 40 55
            Թվիթեր- @europanostra
 
Արտաքին գործերի նախարարություն
Ռիտա Գոնելի +39 06 36916232
rita.gonelli@esteri.it
 
ՀՀ մշակույթի նախարարություն
Սվետլանա Սահակյան 
Արտաքին կապերի վարչության պետ
+ 374 11 566065
svetlanasahakyan@mail.ru
 
Միլանի Պոլիտեխնիկ
Հասարակայնության հետ կապերի գրասենյակ
+39 02 2399 2441
relazionimedia@polimi.it
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ