Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր Արազափ գյուղում


Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր Արազափ գյուղում

  • 14-04-2015 17:37:45   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 
Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նշվեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին գյուղով, որի ընթացքում նրանց ներկայացվեց ջրամատակարարման նոր համակարգը և նոր սանգոտին:
Արազափումիրականացվածծրագրի արդյունքում կբարձրանագյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները և աղտոտման ռիսկերը,կգրանցվեն ջրի և էներգիայի էական խնայողություններ: Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում` նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն: Այսպիսով, նախնական հաշվարկների համաձայն, համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 մ3ջրի և 30 Մվտժ հոսանքի խնայողություն: 
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ բնակչությանը խմելու ջրով ապահովելու և կենսապայմաններ լավացնելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 7000 մարդ: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 
70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն դրամ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play