Երեւանում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը


Երեւանում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը

  • 05-05-2011 19:15:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 5-ին Երեւանի Սայաթ-Նովա 12 հասցեում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր ծառայությունների մատուցումը մեկ տեղում համադրող սպասարկման կենտրոնը։ Այն կգործի շաբաթական յոթ օր, օրը 16 ժամ` 08:00-ից մինչեւ 24:00: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետաքրքիր մոտեցում է որդեգրել սպասարկման կենտրոնի ձեւավորման հարցում` որակական նոր չափանիշ սահմանելով Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Այս կենտրոնն առաջինն է իր տեսակի մեջ. տարածքն այստեղ կազմակերպված է այնպես, որ գրավիչ եւ հանգիստ միջավայրում հաճախորդը կարողանա լիովին վայելել ընկերության ծառայություններին ու առաջարկվող տեսականուն ծանոթանալու, ինչպես նաեւ փորձարկելու ողջ ընթացքը: Այս սպասարկման կենտրոնում կիրառված մի շարք լուծումների շնորհիվ, հեռախոսասարքերը, անլար մոդեմները եւ բաժանորդների համար նախատեսված ուղեցույցները ներկայացված են առավել մատչելի կերպով` հաղորդելով այն ջերմությունը, հոգատարությունն ու հուսալիությունը, որ բնորոշ են ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշին: Այստեղ լուծված են ոչ միայն տեխնոլոգիական վերջին նվաճումների հիման վրա ստեղծված սարքերի` բաժանորդին պատշաճ կերպով ներկայացնելու, այլեւ վերջինիս առավելագույն հարմարավետություն ապահովելու խնդիրները: Կենտրոնում տեղադրված են հպումային էկրանով ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք այցելուներին թույլ են տալիս ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների ամբողջ տեսականուն: Այստեղ նաեւ գործում է հերթերի կառավարման ձայնային համակարգ: Նորաբաց սպասարկման կենտրոնում ներկայացված է ընկերության ծառայությունների ամբողջ տեսականին` միջազգային ռոումինգ, հետվճարային եւ կանխավճարային փաթեթները` համապատասխան սակագնային պլաններով, տարբեր արժեքի վերալիցքավորման քարտերը, ինչպես նաեւ վճարումների ընդունման, հեռախոսահամարի ընտրության ծառայությունները, տվյալների փոխանակման սակագնային պլանները` 3G մոդեմների եւ Wi-Fi երթուղիչների ընտրության հնարավորությամբ, ամենաբազմազան հեռախոսներ եւ աքսեսուարներ, եւ շատ ավելին: Այստեղ հաճախորդն ունի ընտրություն` դիմել բարձր որակավորում ունեցող աշխատակիցներին կամ տեղադրված էլեկտրոնային սարքերի միջոցով ինքնուրույն ծանոթանալ եւ ընտրել իրենց կարիքներին առավել համապատասխան ծառայությունները: Այս սպասարկման կենտրոնը բաց է թե՛ անհատ, եւ թե՛ կորպորատիվ բաժանորդների առջեւ: «Սպասարկման որակը բիզնեսի ամենակարեւոր մրցակցային առավելությունն է, եւ նորարարական միջավայրով եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած այս նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում որակի նոր չափանիշ է սահմանում հաճախորդների սպասարկման ոլորտում: Ընդհանրապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում մեկտեղված են բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաեւ առկա է շարժական կապի համար նախատեսված սարքերի լայն ընտրություն», - նկատեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք հետեւողականորեն աշխատում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնելու ուղղությամբ: Մեր սպասարկման ցանցը գործում է երկրի ամբողջ տարածքում»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման ամենալայն ցանցը` սպասարկման 105 կենտրոն: Հիշեցնենք նաեւ, որ 2010-ի նոյեմբերին Հայաստանում բջջային հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացավ բարձրորակ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ համակարգված եւ հետեւողական բաժանորդամետության ISO 9001:2008 վկայական:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play