ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն


ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն

  • 28-04-2015 17:10:47   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
Ապրիլի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հարվարդի համալսարանի դասախոս դոկտոր Պամելա Շտայներին, ով հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ 1913-1916 թթ. Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհին է։
 
Կարեն Միրզոյանը ողջունել է հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերած ամենահայտնի ամերիկյան քաղաքական գործիչներից մեկի՝ Հենրի Մորգենթաուի ժառանգի այցը Արցախ։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում ամերիկյան դեսպանի ջանքերը՝ ուղղված Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերի կանխարգելմանը և երախտապարտ է ցեղասպանությունից փրկվածներին օգնություն ցուցաբերելու հարցում նրա նշանակալի ավանդի համար։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համամարդկային  պայքարի համատեքստում։
 
Կարեն Միրզոյանը Պամելա Շտայներին ներկայացրել է նաև ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ժողովրդի ջանքերը և ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը։
 
 
 
URL: http://www.nkr.am/hy/news/2015-04-28/729/
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play