ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի ուղղությամբ


ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի ուղղությամբ

  • 04-05-2015 11:39:18   |   |  Քաղաքական

Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play