Շիրակի մարզի շնորհալի երեխաները հյուրընկալվել են մայրաքաղաքում


Շիրակի մարզի շնորհալի երեխաները հյուրընկալվել են մայրաքաղաքում

  • 07-05-2015 11:58:34   | Հայաստան  |  Մանկական էջ

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 52 շնորհալի երեխաներ հյուրընկալվել են մայրաքաղաքում:
 
Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում բացվել է Արթիկի գեղարվեստի դպրոցի լավագույն սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Այնուհետև, դպրոցի համերգասրահում տեղի է ունեցել համերգ` Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների, պատանի կոմպոզիտորների և երգչախմբի մասնակցությամբ:
Այցի շրջանակում իրականացվել է նաև մշակութային ճանաչողական ծրագիր՝ այցելություններ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան:
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play