Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամներ Արցախում են


Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամներ Արցախում են

  • 07-05-2015 16:57:35   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը քննարկվել են 2015թ. համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի մասնակցությանն այդ խաղերին:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել  համահայկական խաղերի նշանակությունը ողջ հայության կյանքում` այն համարելով նշանակալի մարզական, մշակութային եւ քաղաքական իրադարձություն:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play