Առաջին անգամ հայ ուսանողը հաղթել է թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթում


Առաջին անգամ հայ ուսանողը հաղթել է թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթում

  • 13-05-2015 13:18:10   | Ավստրիա  |  Սպորտ
Զալցբուրգում տեղի ունեցավ Red Bull Paper Wings մրցույթի համաշխարհային եզրափակիչը: Թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթն ավարտվեց լեգենդար «Անգար-7»-ում՝ Ավստրիայում: Այն անմոռանալի տպավորություններ պարգևեց հաջողակներին, ովքեր ականատեսը եղան նոր համաշխարհային ձեռքբերումների և ռեկորդների:
 
Առանց վառելիքի և շարժիչի օդաչուները, ում ինքնաթիռները պատրաստված էին սովորական А4 ֆորմատի թղթից, ցուցադրեցին հրաշալի ավիաշոու: Եզրափակիչն իր շուրջը հավաքեց 200 մասնակցի, որոնցից յուրաքանչյուրը հաղթող էր ճանաչվել իր երկրի ազգային մրցույթներում:
 
Ամենալարված պայքարը «Ամենաերկար թռիչքի տևողությունը» կարգում էր: Պայքարն ընթանում էր բառացիորեն վայրկյանների համար: Վերջիվերջո չեմպիոնի տիտղոսին արժանացավ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը: Նրա ինքնաթիռն օդում գտնվել է 14.36 վայրկյան և հիացմունք առաջացրել հայտնի «Անգար-7»-ում գտնվող ներկաների մոտ:
 
Երկրորդ տեղը զբաղեցրեց Հոնգ Կոնգի ներկայացուցիչը, իսկ երրորդ տեղին արժանացավ Ճապոնիայի «օդաչուն», ում ինքնաթիռը ճախրել է օդում 12.18 վայրկյան:
 
Մեկ այլ հայ, ով եզրափակչում ներկայացրել է Լիբանանը, զբաղեցրել է առաջին տեղը «Օդաչուական լավագույն վարպետություն» (աէրոբատիկա) կարգում: Ավեդիս Չամիչյանը խախտել է ֆիզիկայի բոլոր օրենքները և վաստակել մաքսիմալ միավորներ: «Ես շատ տպավորված եմ, - ասել է չեմպիոնը: Մրցավարները շատ արդար էին վերաբերվում յուրաքանչյուր մասնակցի: Սա պարզապես հիանալի էր: 2018թ.-ին ես անպայման կվերադառնամ, որպեսզի պաշտպանեմ իմ տիտղոսը»:
 
«Ամենաերկար հեռավորությունը» կարգում հաղթել է Վեսելին Իվանովը Բուլղարիայից: Նա իր ինքնաթիռը կարողացավ բաց թողնել երկինք 53.22 մետր բարձրությամբ՝ անցնելով գործող չեմպիոն Թոմաս Բեքին:
 
Վերջնական արդյունքներ
 
Ամենաերկար հեռավորությունը
 
1. Վեսելին Իվանով (Veselin IVANOV) Բուլղարիա - 53,22 մ
 
2. Յովիցա Կոզլիցա (Jovica KOZLICA) Խորվաթիա - 51,22 մ
 
3. Յուկի Կայա (Yuki KAJIYA) Ճապոնիա - 50,05 մ
 
Օդաչուական լավագույն վարպետություն (աէրոբատիկա)
 
1. Ավեդիս Չամիչյան (Avedis TCHAMITCHIAN) Լիբանան - 50 միավոր
 
2. Թոմաշ Չոդիրա (Tomasz CHODYRA) Լեհաստան - 47 միավոր
 
3. Ռայան Նակարատո (Ryan NACCARATO) ԱՄՆ - 46 միավոր
 
Ամենաերկար թռիչքի տևողությունը
 
1. Կարեն Համբարձումյան (Karen HAMBARDZUMYAN) Հայաստան - 14,36 վ
 
2. Մա Յենգ (MA IENG) Հոնգ Կոնգ - 13,76 վ
 
3. Յոհեյ Հայաշի (Yohei HAYASHI) Ճապոնիա - 12,18 վ
 
Լավագույն թիմ
 
Հոնգ Կոնգ - 21 միավոր
 
Լուսանկար՝ Samo Vidic, Sebastian Marko - Red Bull Content Pool. https://www.redbullcontentpool.com/content/international/search?s=paper+wings&submit=true&ffs%5Bsource%5D=Red+Bull+Paper+Wings+World+Final+2015+Austria+-+Salzburg
 
Տեսանյութ - SELECTS - ARMENIA https://www.redbullcontentpool.com/content/international/products/selects_-_armenia?size=30&start=20&productBundleId=AP-1HGAGWTRN2111&ffs%5BmediaType%5D=Video&ffs%5Bfacet_string_mediaType%5D=Photo&ffs%5Bfacet_string_mediaType%5D=Video&productIndex=35
 
Տեսանյութ - WINNER CLIP – ARMENIA – AIRTIME https://www.redbullcontentpool.com/content/international/products/action_clip_clean_winner_-_airtime?productBundleId=AP-
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play