ՏՐԱՍԵԿԱ-ի երկրորդ ներդրումային համաժողովում Հայաստանը<br /> կներկայացնի մի շարք ծրագրեր


ՏՐԱՍԵԿԱ-ի երկրորդ ներդրումային համաժողովում Հայաստանը
կներկայացնի մի շարք ծրագրեր

  • 17-12-2010 20:50:31   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին: Վերջինս շնորհակալություն է հայտնել նախարարին գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից իր թեկնածությունը պաշտպանելու համար: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացվող «Կովկասի եւ ԱՊՀ արեւմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, մասնավորապես նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի եւ ավտոճանապարհի մոտեցման հնարավոր տարբերակները, ինչպես նաեւ վերջիններիս «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ Երեւան շրջանցի հետ միացման հնարավորությունները: Մ.Վարդանյանը հայտնել է, որ 2011թ.-ին կայանալիք ՏՐԱՍԵԿԱ երկրորդ ներդրումային համաժողովի ընթացքում նախարարության կողմից կներկայացվեն մի շարք ծրագրեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play