«Քենդլ» կենտրոնի շենքի շինարարության համար կհատկացվի<br /> համապատասխան տարածք


«Քենդլ» կենտրոնի շենքի շինարարության համար կհատկացվի
համապատասխան տարածք

  • 17-12-2010 20:26:43   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ի գիտություն է ընդունվել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի հետ բանակցությունների արդյունքների եւ նախագծի առաջընթացի համար անհրաժեշտ հետագա քայլերի վերաբերյալ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկույցը: Նիստում ներկայացվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` Գերմանիայի կողմից տրամադրված սարքավորման հիման վրա AREAL լազերային բարձր հաճախականային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման հարցը: Տ.Սարգսյանը հանձնարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` Գիտության պետական կոմիտեի ու Պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ նախապատրաստել եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Քենդլ» կենտրոնի շենքի շինարարության համար համապատասխան տարածք հատկացնելու մասին որոշման նախագիծ: «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլի ղեկավարի թեկնածության վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքում ղեկավար է ընտրվել Երեւանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play