Մշակվելու է Հայաստանում բլոկմոդուլային քիմիական<br /> արտադրության զարգացման բիզնես-ծրագիր


Մշակվելու է Հայաստանում բլոկմոդուլային քիմիական
արտադրության զարգացման բիզնես-ծրագիր

  • 17-12-2010 20:00:13   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գիտատեխնիկական խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ի գիտություն է ընդունվել Հայաստանում բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման վերաբերյալ զեկույցը: Հանձնարարական է տրվել մշակել եւ խորհրդին ներկայացնել բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման բիզնես-ծրագիր: Տ.Սարգսյանը կարեւորել է Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը եւ հանձնարարել ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կմշակի եւ խորհրդին կներկայացնի Հայաստանում փոքր ու միջին քիմիայի զարգացման ծրագիր: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նիստում արծարծվել են նաեւ Գիտատեխնիկական խորհրդի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, խորհրդի քարտուղար է ընտրվել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն