Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է (Տեսագրություն)


Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է (Տեսագրություն)

  • 01-06-2015 11:17:06   | Հայաստան  |  Մանկական էջ



Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը:
 
Այդ օրը սահմանվել է 1925թ. ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հստակ հայտնի չէ, թե ինչու է հունիսի 1-ն ընտրվել որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, սակայն կա մի տեսություն, համաձայն որի հունիսի 1-ը չինական-ամերիկյան ծագում ունի և որևէ առնչություն չունի կոմունիզմի հետ: 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի մի քանի որբերի` մասնակցելու առասպելական թևավոր վիշապի` դրակոնի նավի տոնակատարությանը, որն այդ տարի նշվում էր հունիսի 1-ին և համընկավ վերոհիշյալ կոնֆերանսի հետ:
Այդ ժամանակվանից ի վեր երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է բազմաթիվ, և հատկապես կոմունիստական երկրներում, իսկ արևմտյան երկրներում սովորաբար նշվում է տարբեր օրերի: Ուստի, այն թյուր ըմբռնումը կա, թե հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր կոմունիստական հնարանք է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին անգամ Միացյալ Նահանգներում որոշ խմբեր սկսեցին նշել երեխաների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ին, այդ օրը ընդունված է որպես պաշտոնական օր: Ամերիկյան 30-ից ավելի նահանգներ նշում են հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Տոնի դրոշը ընդունված է տասնյակ նահանգներում: Ամեն տարի հունիսի 1-ին մարդիկ ելույթներ են ունենում երեխաների իրավունքների և բարեկեցության շուրջ, լինում են հեռուստատեսային ծրագրեր, երեկոներ, հանդիսություններ, բազմաբնույթ միջոցառումներ` նվիրված երեխաներին և նրանց մասնակցությամբ: Տոնը նշվում է հիմնականում նախկին և ներկա կոմունիստական և սոցիալիստական երկրներում:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1954թ. դեկտեմբերի 14-ի իր 836(IX) որոշմամբ հանձնարարեց սահմանել երեխաների համընդհանուր օր, որը պետք է նշվեր ամբողջ աշխարհում որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման օր: Խորհուրդ տրվեց, որ այդ օրն իրականացվի երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Ասամլեան առաջարկեց, որը տոնը նշվի այն օրը և այնպես, ինչպես հարմար են գտնում երկրների կառավարությունները: 1959թ. նոյեմբերի 20-ին Ասամբլեան ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.` Երեխաների իրավունքների կոնվենցիան:
Միացյալ Նահանգներում երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է հունիսի երկրորդ կիրակի օրը, Ճապոնիայում, Չինաստանում, Տայվանում, Հոնկոնգում, Մակաուում, Կորեայում, Վիետնամում` մայիսի 5-ին, Հնդկաստանում` նոյեմբերի 14-ին:
Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play