Բլատերը շոկի մեջ է.ԱՄՆ-ը նոր մեղադրանք է ներկայացնում ՖԻՖԱ-ին


Բլատերը շոկի մեջ է.ԱՄՆ-ը նոր մեղադրանք է ներկայացնում ՖԻՖԱ-ին

  • 30-05-2015 19:29:42   |   |  Միջազգային
 

4018741
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով «New York Times»-ին , մայիսի 30-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ հարկային ծառայությունը նոր մեղադրանքներ է պատրաստում ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մասին գործով: Այդ մասին հայտարարել է կրիմինալ հետաքննությունների մեջ մասնագիտացած՝ ԱՄՆ ներքին եկամուտների Ծառայության ստորաբաժանման ղեկավար Ռիչարդ Ուեբերը:
«Ես համոզված եմ, որ կլինի մեղադրական եզրակացությունների ևս մեկ փուլ», – ասել է նա, հավելելով, որ հերքում է ՖԻՖԱ-ի որոշումների և համաշխարհային ֆուտբոլի գործընթացների վրա ազդելու ԱՄՆ մտադրության մասին տեղեկությունները:
«Մենք հետապնդում ենք կոռուպցիան, այլ ոչ թե ֆուտբոլը», – ասել է նա:
Իր հերթին նախօրեին վերընտրված ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ շոկի մեջ է այս նոր մեղադրանքի կապակցությամբ:
Հիշեցում՝  մայիսի 27-ին ԱՄՆ դատարանը պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել ՖԻՖԱ-ի ինը չինովնիկների, ինչպես նաև կազմակերպության գործունեության հետ կապված հինգ ընկերությունների ղեկավարների նկատմամբ՝ կոռուպցիայի և փողերի լվացման փաստերով:

 
 
Nyut.am
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play