Ճանաչողական այցով Հայաստանում են գտնվել Եգիպտոսի առաջատար պարբերականների լրագրողները<br />


Ճանաչողական այցով Հայաստանում են գտնվել Եգիպտոսի առաջատար պարբերականների լրագրողները

  • 17-12-2010 14:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-17-ը ճանաչողական այցով Հայաստանում է գտնվել Եգիպտոսի առաջատար պարբերականները («Ալ-Ահրամ» օրաթերթ, «Ալ-Միսր ալ-Յոմ» օրաթերթ, «Էլ-Գոմհորիյյա» օրաթերթ, «Ալ-Ահրամ ալ-Արաբիյյա» շաբաթաթերթ եւ «Դի Էջիփշն գազեթ» անգլալեզու օրաթերթ) ներկայացնող լրագրողների խումբ: Եգիպտացի լրագրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ: Վերջինս բովանդակալից զրույց է ունեցել լրագրողների հետ տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ` հայ-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, եգիպտացի լրագրողները հանդիպել են նաեւ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ, այցելել են Հայաստանի մարզեր, ծանոթացել մշակութային արժեքներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play