ՆԱՏՕ-ի փորձագետները բարձր են գնահատել ռազմական կրթության ոլորտում Հայաստանում կատարված աշխատանքները<br />


ՆԱՏՕ-ի փորձագետները բարձր են գնահատել ռազմական կրթության ոլորտում Հայաստանում կատարված աշխատանքները

  • 17-12-2010 14:32:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով դեկտեմբերի 17-ին խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական կրթության բնագավառում նախարարության կողմից վարվող քաղաքականությունը: Նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաեւ դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարեւորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, Ս.Օհանյանը նշել է, որ այն բխում է Հայաստանի ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից եւ ՀՀ-ի կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայությունից, ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել ռազմական կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 2011 թվականին կգործի ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթության համակարգը:
Նոյյան տապան  -   Քաղաքական