Եվրոպայի առաջնորդները պետք է բոյկոտեն Ադրբեջանի մինի-օլիմպիադան.The Guardian


Եվրոպայի առաջնորդները պետք է բոյկոտեն Ադրբեջանի մինի-օլիմպիադան.The Guardian

  • 03-06-2015 18:23:58   | Ադրբեջան  |  Սպորտ
 
Եվրոպայի առաջնորդները պետք է բոյկոտեն ավտոկրատ Ադրբեջանի մինի-օլիմպիադան, իր խմբագրականում գրում է The Guardian-ը:
Հունիսի 12-ին Բաքվում մեկնարկելու է մինի-օլիմպիադան, որին մասնակցելու են Եվրոպայի 50 երկրներ: Ընտրելով Ադրբեջանին՝ երկիր, որը բացահայտ ճնշում է այլախոհությունն ու գրաքննության ենթարկում լրագրողներին, եվրոպացի սպորտային կառույցների ղեկավարները խորացրել են օլիմպիական շարժման վատագույն տարրերը՝ թանկարժեք գիգանտիզմը, գրաքննությունն ու քաղաքական ճնշումները: Նրանք Ադրբեջանի ավտոկրատ նախագահ Իլհամ Ալիևին տվել են այն, ինչ նա խնդրում է՝ բարենպաստ արձագանք համաշխարհային ասպարեզում:
Գարդիանը գրում է, որ Ալիևը 10 միլիարդ դոլար է ծախսել մարզական ու հարակից ենթակառուցվածքների ստեղծման վրա՝ չնայած, որ Ադրբեջանի կառավարությունը հերքում է այդ թիվը: Ալիևը խոստացել է վճարել 6000-ից ավելի մասնակիցների հաշիվները:
Այս ծրագիրը, սակայն, առավել երկարաժամկետ նպատակ ունի: Ալիևը ցանկանում է իր սև ոսկին օլիմպիական ոսկու վերածել` հայտ ներկայացնել 2024 կամ 2028 թվականներին Օլիմպիական խաղերի անցկացման համար:
Մինչ խաղերի նախապատրաստությունն է ընթանում, Ադրբեջանի բանտերում տանջվում են մոտ 80 քաղբանտարկյալներ: Կայքը նշում է Ինթիգամ Ալիև, Խադիջա Իսմայլովայի և այլ քաղբանտարկյալների դեպքերը:
Եվրոպացի առաջնորդները չափից շատ են հանդուրժել Ալիևի անհանդուրժողականությունը: Սակայն դեռ շատ ուշ չէ սկզբունքային դիրքորոշման համար: Եվրոպական կառավարությունները պետք է ուղերձ հղեն՝ բոյկոտելով Եվրոպական խաղերը: Դա Ալիևին կզրկի ֆոտոխցիկների առաջը ձեռքը թափահարելուց ու բռնապետության ոսկե պաշարից: Բաքվում բռնաճնշումները դեմ են օլիմիպիական սկզբունքների ոգուն: Հիմա ընտրովի բարոյականության ժամանակը չէ: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play