Նոր համակարգ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար


Նոր համակարգ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

  • 10-06-2015 17:44:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ այժմ նաև Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող բաժանորդները, զանգահարելով 911 և 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին
 
Այժմ նաև Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, զանգահարելով 911 և 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ:
 
Մինչև այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նման հնարավորությունն ընձեռել էր Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող իր բաժանորդներին: 
 
«Աղետներին կամ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքելու կարողությունն էական նշանակություն ունի մարդկային կորուստները կանխելու և ռազմավարական նշանակության տեղանքներում անհրաժեշտ օգնություն ապահովելու առումով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է տեխնիկական գերժամանակակից միջոցներ և տրամադրում է իր գերհզոր ցանցի հնարավորությունները՝ 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները երկրի տարածքով մեկ տեղայնացնելու նպատակով: Հաշվի առնելով տարածաջրանին հատուկ ռիսկի գործոնները՝ ընկերությունն աջակցում է աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության առանցքային ծրագրերին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Նորարարության նպատակն է կրճատել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:
 
Նոր համակարգն աստիճանաբար կներդրվի բոլոր մարզերում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play