Մեկ ամիս անսահմանափակ զանգեր՝ ֆիքսված 1000 դրամի դիմաց


Մեկ ամիս անսահմանափակ զանգեր՝ ֆիքսված 1000 դրամի դիմաց

  • 12-06-2015 15:52:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Ջան-ջան ամսական» ծառայությունը և սակագնային պլանի ներսում մեկ ամիս շարունակ կատարելու անսահմանափակ զանգեր՝ վճարելով ֆիքսված գումար:
 
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *707*30# հրահանգը: Ակտիվացման արժեքը՝ 1000 դրամ/ամիս: Ծառայության գործողության ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ժամկետն ավտոմատ երկարացվում է, հակառակ դեպքում՝ ծառայությունն ապաակտիվացվում է:
 
««Ջան-ջան» ծառայության օգտվելու նոր տարբերակն առավել քան երբևէ մատչելի է դարձնում շփումը մարզերի բնակիչների միջև: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարի համար առաջնահերթ է ոչ միայն մարզերի ամենահեռավոր բնակավայրերում հուսալի կապի ապահովումը, այլև մարզերի բնակիչների համար ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Ի դեպ, «Ջան-ջան» ծառայությունից օգտվող բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ