ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի կրթության ոլորտում հակակոռուպցիոն պայքարին <br />


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի կրթության ոլորտում հակակոռուպցիոն պայքարին

  • 15-12-2010 23:13:54   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երեւույթներն արտահայտվում են ավելի շատ, որովհետեւ կրթությունն ամենազանգվածային ոլորտն է` շուրջ 700 հազար անմիջական շահառու, սոցիալիզացիայի աստիճանը` 58 տոկոս: Այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի եւ նույն գրասենյակի ժողովրդավարության հարցերով խորհրդատու Մարկ Լեւինսոնի հետ հանդիպմանը նշել է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Կարեւոր է, որ մեկ տարի հետո հասարակությունն իր վրա զգա եւ գնահատի կոռուպցիայի նվազման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նախարարը: Ըստ ՀՀ ԿԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ գործակալությունը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հակակոռուպցիոն ծրագրում ամրագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի, բուհերի համար հակակոռուպցիոն բովանդակությամբ ուղեցույցների մշակման, ինչպես նաեւ բուհերի կարիքների գնահատման եւ հանրության իրազեկման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած եւ Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում ԱՄՆ ՄԶԳ աջակցության եւ նոր ծրագրային առաջարկների հարցը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play