Վախճանվել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը<br />


Վախճանվել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը

  • 15-12-2010 21:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-ին վախճանվել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը, ով իր խաղաղարար գործունեությամբ ու Բոսնիայի խաղաղ բանակցային կարգավորման հարցում ունեցած իր ներդրմամբ ազքի ընկած ամերիկյան բարձրաստիճան դիվանագետներից մեկն էր: 2009թ.-ի հունվարի 22-ին դեսպան Ռ.Հոլբրուքը նշանակվել էր Պակիստանի եւ Աֆղանստանի հարցերով հատուկ խորհրդական` աշխատելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Հիլարի քՔլինթոնի ղեկավարության ներքո: Այս պաշտոնում նա ծառայեց մինչեւ իր մահը` դեկտեմբերի 13-ը: Բ.Օբաման բնութագրում է դեսպան Հոլբրուքին որպես «իրապես բացառիկ գործիչ, որին միշտ կհիշենք իր անխոնջ դիվանագիտության, երկրի հանդեպ տածած սիրո եւ խաղաղությանը հետամուտ լինելու համար»: Ըստ Հիլարի Քլինթոնի, ի դեմս դեսպան Հոլբրուքի «Ամերիկան կորցրել է կարկառուն մարտիկի եւ հանրային ծառայության մեծ նվիրյալի»: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԱՄՆ դեսպանատնից, Ռ.Հոլբրուքի հիշատակին հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը 10-ից մինչեւ 17-ը դեսպանությունում կլինի ցավակցությունների գիրք, որտեղ իրենց գրառումները կարող են թողնել բոլոր ցանկացողները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play