Մայրաքաղաքում ընթանում են պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ


Մայրաքաղաքում ընթանում են պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

  • 18-06-2015 17:59:13   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ընթացքի մեջ են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների 2015 թվականի պարտադիր բարեկարգման աշխատանքները:
 
Մասնավորապես իրականացվում են սալիկների փոխարինման, ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, մետաղյա կառուցվածքների ներկման և թարմացման աշխատանքներ: Նշենք, որ մայրաքաղաքում հաշվառված շուրջ 15 հազար օբյեկտներից քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների սխեմաներով շուրջ 4 հազարն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված հարակից տարածքներ, որտեղ կազմակերպվում են խոտհնձի, սիզամարգերի, ծառերի և ծաղիկների տնկման, ձևավորման, ոռոգման և խնամքի այլ աշխատանքներ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն, կազմակերպվում են ամենօրյա ստուգայցեր: Տարեսկզբից մինչ օրս պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 301 վարչական արձանագրություն: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play