Պետք է Ադրբեջանին զինել, որ Հայաստանը ձեռնպահ մնա այդ երկրի վրա հարձակվելուց. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» (Տեսանյութ)


Պետք է Ադրբեջանին զինել, որ Հայաստանը ձեռնպահ մնա այդ երկրի վրա հարձակվելուց. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» (Տեսանյութ)

  • 19-06-2015 16:33:37   | Հայաստան  |  Վերլուծություն



Բորդյուժայի հայտարարությունը, իրական թվերը և ագրեսորի տրանսֆորմացիան.

Երեկ Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ելնելով պարիտետի (հավասարակշռություն) սկզբունքից և դա պաշտոնական Կրեմլի քաղաքականությունն է: Այլ կերպ ասած, ըստ պարոն Բորդյուժայի, Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ուժերի հավասարակշռության պահպանման համար:

Հիմա հարձակվողն ո՞վ է

Եթե այս հայտարությունը լսեր իրավիճակին բացարձակ անտեղյակ մարդ, ապա տպավորություն կստեղծվեր, որ  Հայաստանը մինչև ատամները զինվում է և մտադիր է հարձակվել Ադրբեջանի վրա, ինչից խուսափելու համար պետք է Ադրբեջանին զինել, որ Հայաստանը ձեռնպահ մնա այդ երկրի վրա հարձակվելուց: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը պոտենցիալ ագրեսոր է:

Սակայն բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանը որևիցե պարագայում մտադիր չէ պատերազմ սկսել Ադրբեջանի հետ՝ այն պարզ պատճառով, որ այդ երկիրց մենք «ստանալու բան չունենք»: Եվ եթե պատերազմը վերսկսվի, ապա որևէ կասկածից վեր է, որ դա կարվի Ադրբեջանի նախաձեռնությամբ և այն ժամանակ, երբ Ադրբեջանում կգտնեն, որ արդեն այնքան են զինված, որ կարող են հաղթել մեզ:

Իսկ այդ զինվելու գործում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը հենց Ռուսաստանն է, որը առաջատար զենք արտադրողներից միակն է, որ Ադրբեջանին զենք է վաճառում (Ադրբեջանին կտրականապես զենք չեն վաճառում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և բազում այլ երկրներ):

Հակաթվաբանական պարիտետ

Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում և հարցը հավասարակշռության պահպանման մեջ է:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը բազմիցս հրապարակել է Հայաստանին և Ռուսաստանին վաճառված զենքերի պաշտոնական վիճակագրությունը: Այսպիսով, վաճառված զենքերի բալանսն հետևյալնէ՝

 

 

Հայաստանին

Ադրբեջանին

Տանկ

84

156 + 153 Բելառուսը

Հրետանի

126

456 * + 42 Բելառուսը

Հակաօդային «իգլա»

200

1200

Հակատանկային հրթիռ

940

1100

Մարտական ուղղաթիռ

0

90

Հեռահար ՀՕՊ միջոցներ

2 դիվիզիոնС300-ПC *

2 դիվիզիոնС300-ПМУ2 *

                * - Հատկանշական է, որ Ադրբեջանին վաճառված С300-ПМУ2 “Фаворит”-ները ունեն 200 կմ-անոց շառավիղ և արտադրված են 2009 թվականին, իսկ Հայաստանին մատակարարված С300-ПC-ների շառավիղը 75 կմ է և դրանք 1982 թվականի են: Իսկ վաճառված հրետանային համակարգերի թվին են պատկանում Նախիջևանից Երևան կրակելու հնարավորությամբ “Смерч” համազարկային կրակի համակարգերը և հետևակին կենդանի այրելու համար նախատեսված նորագույն “Солнцепек” համակարգերը:

            Այս թվերը գալիս են վկայելու, որ պարիտետի սկզբունքի մասին խոսք լինել չի կարող, իսկ Ադրբեջանին զենք վաճառելը զուտ բիզնես է: Բացի այդ, հատկանշական է, որ եթե նախկինում Ադրբեջանին վաճառվում էր հիմանականում պաշտպանական զենքեր, ապա վերջին տարիներին այդ երկիր մտնող ռուսասկան զենքերի առյուծի բաժինը բացառապես հարձակողական է (տանկեր, համազարկային կրակի համակարգեր, մարտական ուղղաթիռներ և այլն):

            Հետևապես,մեղմ ասած անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ պարիտետի մասին է խոսում պարոն Բորդյուժանև ինչպե՞ս կարող է արդարացվել ռազմատենչ հայտարարություններ անող երկրին զենք վաճառելը:Առավելևս, երբ այդ սպառնալիքների հասցեատերը զենք վաճառող երկրի դաշնակիցն է: 

            Եզրակացություններն այստեղ ավելնորդ են:

            Հ.Գ. Ռուս-Ադրբեջանական ռազմական համագործակցության թվերին կարող եք ծանոթանալ նախկինում հրապարակված մեր տեսանյութում։

            Դանիել Իոաննիսյան,
           
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play