Հանրապետությունից արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ – բանջարեղեն


Հանրապետությունից արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ – բանջարեղեն

  • 22-06-2015 16:19:01   | Հայաստան  |  Տնտեսություն

Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի  դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց:
 
Մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայի դիմաց, 895 տոննա լոլիկ` նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝  նախորդ ամբողջ տարվա 416 տոննայի դիմաց և 146 տոննա դդմիկ՝  նախորդ ամբողջ տարվա 53 տոննայի դիմաց:
 
Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909 տոննա վաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)`  2014 թվականի նույն ժամանակահատվածի 485 տոննայի դիմաց, ինչպես նաև 2056 տոննա բողկ ու ճակնդեղ` նախորդ ամբողջ տարվա 1030 տոննայի դիմաց:
 
Նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և Լեհաստան:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play