Բաքվում ավարտվել են Եվրոպական խաղերը


Բաքվում ավարտվել են Եվրոպական խաղերը

  • 29-06-2015 12:10:57   | Ադրբեջան  |  Սպորտ

 

Բաքվում երեկ տեղի է ունեցել առաջին Եվրոպական խաղերի փակման արարողությունը:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, մրցումների 17 օրերի ընթացքում ամենից շատ ոսկե մեդալներ նվաճել է Ռուսաստանի հավաքականը՝ 79 մեդալ: Ադրբեջանի հավաքականը 21 ոսկե մեդալով զբաղեցրել է երկրորդ տեղը: Խաղերը հյուրընկալողները նաև 15 արծաթե և 20 բրոնզե մեդալ են նվաճել:

Երրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայի հավաքական էր՝ 18 ոսկե մեդալով:

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 36-րդ տեղը: Միակ մեդալը՝ արծաթե, նվաճել է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը:

Ազատություն  ՌԿ

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play