«Վրաստանի Կառավարությունը չի կարող քաղաքացիներին վերադարձնել այն՝ ինչը նրանցից խլել է Սահակաշվիլին».Իրակլի Ղարիբաշվիլի


«Վրաստանի Կառավարությունը չի կարող քաղաքացիներին վերադարձնել այն՝ ինչը նրանցից խլել է Սահակաշվիլին».Իրակլի Ղարիբաշվիլի

  • 30-06-2015 13:26:44   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
«Ինչի՞ հիման վրա է կանգնած վրացական պետությունը: Մեր կրոնի, որը օգնել է մեզ հասնել մինչ օրս և ընտանիքի կառույցի վրա, որը պետք է օգնի հաստատվելու ժամանակակից վրաց պետությանը: Ընտանիքը երկրորդ տաճարն է: Ես համոզված եմ, որ միայն ընտանիքն է ապագա ողջ բարեկեցության երաշխիքը: Դրանից ելնելով` ես` որպես երկրի վարչապետ և որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ, որպեսզի Վրաստանի Սահմանադրությունում մտցվի հատուկ հատված, որի համաձայն կտրվի ընտանիք հասկացության բնորոշումը: Ամուսնությունը և ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է: Հատկապես նման բնորոշում պետք է հաստատված լինի երկրի Սահմանադրությունում: Աշխարհի երկրները տարբեր կերպ են լուծում այս հարցը: Դա նրանց գործն է, մենք կարծում ենք, որ Վրաստանում այդ հարցը պետք է լուծված լինի Սահմանադրության մակարդակով», -հունիսի 29-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների Ասոցիացիա» կազմակերպության նախագահ Աննա Նացվլիշվիլին կարծում է, որ երկրի վարչապետի հայտարարությունն ըստ իր բովանդակության` հակասահմանադրական է: «Եթե երկու մարդ ցանկանում են լինել միասին և ցանկանում են, որպեսզի իրենց միությունն անվանվի ամուսնություն, պետությունը այդ հարցին խառնվելու որևէ իրավունք չունի: Առանձին անձինք և եկեղեցին, իհարկե, իրավունք ունեն ունենալու իրենց դիրքորոշումը, բայց պետության նպատակը և մենաշնորհն այն է, որպեսզի ապահովի բոլոր քաղաքացիների հավասարությունը: Պետության քաղաքականություն և օրենսդրությունը ոչ ոքի չպետք է հնարավորություն տա, որպեսզի ինչ-որ մեկն իրեն զգա երկրորդ կարգի քաղաքացի: Սահմանադրությունում, որը ճանաչում է  բոլոր քաղաքացիների բացարձակ հավասարությունը, չպետք է լինեն այնպիսի կետեր, որոնք կսահմանափակեն քաղաքացիների իրավունքները և ընտանիք կազմելու ազատությունը», -հայտնել է Աննա Նացվլիշվիլին:
Վրաստանի Արդարադատության նախարարի հայտարարության համաձայն` «վրացական օրենսդրությունն այսպես, թե այնպես, լիովին հստակ որոշակիացնում է, թե ինչը կարող է համարվել ընտանիք: Բայց եթե երկրի վարչապետը պնդում է, որպեսզի նման գրանցում արվի Սահմանադրության տեքստում, ապա ես` որպես Արդարադատության նախարար, այդ առաջարկությանը կողմ եմ»:
«Հունաստանում կառավարության հերթափոխությունից հետո այդ երկիրը փորձում է պայմանավորվել Եվրամիության հետ պարտքերի չեղյալ ճանաչելու մասին: Այսօրվա դրությամբ Հունաստանը գտնվում է սնանկության` դեֆոլտի շեմին: Ինչպես հայտնի է, Հունաստանում ապրում են մեծ քանակությամբ Վրաստանի քաղաքացիներ, որոնք աշխատելով Հունաստանում` օգնում են Վրաստանում մնացած իրենց ընտանիքներին: Բնականաբար, այդ տնտեսական դժվարությունները կարձագանքվեն նաև մեր քաղաքացիների վրա: Հունաստանն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև: Երկիրը կանգնած է լուրջ ընտրության առջև», -հունիսի 29-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո-խոսնակը:
Եվրասիական հարցերով ամերիկացի վերլուծաբան Պոլ Գոբլի խոսքերի համաձայն` «նոր մարտահրավերների լույսի ներքո Վրաստանի Կառավարությունը պետք է շատ բան անի, որպեսզի մի կողմից բացահայտի և վնասազերծի Վրաստանի այն քաղաքացիներին որոնք իսլամական ֆանատիզմի կողմնակիցներ են և մյուս կողմից պետք է թույլ չտրվի երկրի մուսուլման բնակչության շրջանում արմատական իսլամիզմի գաղափարախոսության տարածմանը: Վրաստանի Կառավարոթյունը պետք է շատ ուշադիր և հստակ գործի: Անթուլատրելի է, որպեսզի «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում գոյություն ունենա այն միտքը, որ ուղղափառ Վրաստանը հետապնդում է իր մուսուլմանական բնակչությանը», -հունիսի 29-ին հայտարարել է ամերիկացի վերլուծաբանը:
Մինչ այդ, հունիսի 29-ին հայտնի է դարձել, որ Վրաստանի ևս մեկ քաղաքացի` Պանկիսիի կիրճի բնակիչ 23-ամյա Տուրփալ Բորճաշվիլին զոհվել է Սիրիայում` կռվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում: Զոհված ահաբեկչի հարազատների խոսքերի համաձայն` «ընտանիքը գիտեր, թե Տուրփալը գտնվում է Թուրքիայի տարածքում: Ինչպե՞ս է նա հայտնվել Սիրիայում, և ինչո՞ւ է միացել ահաբեկիչների շարքերին, ոչ ոքի հայտնի չէ»:
«Վրաստանի Կառավարությունն այսօր չի կարող Սահակաշվիլիի իշխանության ժամանակահատվածում քաղաքացիներից խլված ունեցվածքը վերադարձնելու պատասխանատվությունն իր վրա վերցնել: Մենք չենք կարող վերադարձնել այն ձեռնարկությունները և այն բիզնեսը, որը Սահակաշվիլին խլել է քաղաքացիներից: Մենք արդարությունը վերականգնելու ֆինանսական հնարավորություն չունենք: Մեր բյուջեն չի կարող նման բեռ կրել: Եթե մենք սկսենք փոխհատուցումները վճարել, ապա հնարավոր է, որ ապագայում երկիրը կկանգնի շատ լուրջ խնդիրների առջև: Մենք չենք կարող վտանգել մեր երկրի ապագան», -հունիսի 29-ին հայտնել է Իրակլի Ղարիբաշվիլին:
«Անցյալ տարի մեր երկրի տնտեսությունը հաջողության է հասել, մինչդեռ 2015թ. ծայրահեղ տհաճ սկսվեց: Այդ ամենը տարածաշրջանում կատարվող իրադարձությունների արդյունքն է: Հիշեցնեմ, որ տեղական արտադրությունը Վրաստանում շատ թույլ է զարգացած: Մենք ընդամենը երկու տարի առաջ ենք սկսել աշխատանքը տվյալ ուղղությամբ և դեռևս մեծ հաջողությունների չենք հասել: Դոլարը կայունացել է շատ տարածաշրջանային արժույթների,  այդ թվում նաև լարիի հանդեպ: Այդ ամենը իսկական շոկ էր մեր տնտեսության համար», -հայտնել է Վրաստանի վարչապետը:
Տարածված տեղեկության համաձայն` Վրաստանի վարչապետը սկսել է սովորել աբխազերեն: «Ես սկսել եմ սովորել աբխազերեն: Մեր կառավարության վարչությունում աշխատում է մի աբխազուհի, որն ինձ օգնում է այդ հարցում: Կարծում եմ, որ եթե ես խոսեմ աբխազերեն, ապա դրանով հարգանք կդրսևորեմ մեր աբխազ եղբայրների հանդեպ», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Միաժամանակ հայտնի չէ, պատրաստվո՞ւմ է արդյոք Վրաստանի վարչապետը սկսել սովորել Վրաստանի տարածքային վերահսկողության տակ գտնվող խոշոր ազգային փոքրամասնությունների լեզուները:
Հունիսի 29-ին հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Չինաստանի կազմում գտնվող Սինցզյան-Ույգուրիայի Ինքնավար մարզի Կառավարության փոխնախագահի միջև: «Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր: Կողմերը նշել են, որ վերջին ժամանակներս երկրների միջև հարաբերությունները նշանակալիորեն բարելավվել են, ամրացել են տնտեսական կապերը, աճել է ապրանքաշրջանառությունը:  Հանդիպման ընթացքում խոսքը վերաբերել է նաև Չինաստանի նախագաի նախաձեռնությանը, որի համաձայն` պետք է վերակագնվի Մետաքսյա Մեծ Ճանապարհը», -ասված է Վրաստանի Կառավարության վարչության տարածած հայտարարությունում: «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Սինցզյան-Ույգուրիայի և Վրաստանի միջև առկա տնտեսական համագործակցության հարցեր: Հարկ է նշել, որ Սինցզյան-Ույգուրյան Վրաստանում ամենախոշոր ներդրումներն է իրականացնում», -Իրակլի Ղարիբաշվիիի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Սինցզյան-Ույգուրիայի Կառավարության փոխնախագահը: Հիշեցնենք, որ Սինցզյան-Ույգուրian համարվում է Չինաստանի ամենախնդրահարույց շրջաններից մեկը: Տվյալ շրջանի բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ թյուրքերը` ույգուրները:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play