Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ղարմետաքս կոմբինատի տարածքում գործող արտադրամասեր
02-07-2015 16:38:18 | | Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքս կոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին:
Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ եւ ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: