Դեկտեմբերի 15-16-ին կդադարեցվի Երեւանի մի շարք վարչական շրջանների ջրամատակարարումը<br />


Դեկտեմբերի 15-16-ին կդադարեցվի Երեւանի մի շարք վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 13-12-2010 20:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 15-ի ժամը 7-ից մինչեւ դեկտեմբերի 16-ի ժամը 19-ը կդադարեցվի` - Երեւանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի, - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանյան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա, Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա, Տիտով, Օտյան, Քուչակ, Մելիքյան, Միրաքյան, Գոշ, Մանուկյան, Միքաելյան, Ջիվանի, Շահումյանի 1-14 եւ 16, 17, 18, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների, Ա1-Ա3 զանգվածների, Արարատյան թաղ.1- 2 զանգվածների եւ հարակից տարածքների, - Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի փողոցի եւ նրբանցքների, Հալաբյան, Արզումանյան, Շինարարների, Աբելյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Խ.Խաչատրյան, Սպորտի, Հակոբյանց, Մարտիրոսյան, Չուխաջյան, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Պարսեղով, Կարապետյան, Ռոստոմյան, Էստոնական, Լեւոնյան, Զոհրապ փողոցների եւ հարակից տարածքների, - Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու կենտ համարների, Շիրվանզադե, Տիգրանյան, Տոլբուխին, Ադոնց, Մամիկոնյան, Կոմիտաս, Վրացական, Զարյան, Շահսուվարյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեո, Սեւանի, Գ.Լուսավորիչ, Վ.Սարգսյան, Զաքյան, Արգիշտի փողոցների, Իսակով պողոտայի, Խորենացի փ.1-26, Ամիրյան փ.1-13, Պարոնյան փ. 1-15, Արշակունյաց պ.1-34, Մաշտոցի պ.1-18 համարների եւ հարակից տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1-Բ4 զանգվածների, Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան, Կյուլպենկյան, Կասյան, Սոսե, Այգեձոր, Պռոշյան, Կիեւյան, Քեռի, Բարբյուս, Սեւաստոպոլյան, Հակոբյան փողոցների, Պարոնյան փ. 17-ից բարձր համարների, Բաղրամյան պ. 22-ից բարձր համարների, Կոնդ թաղամասի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայությունից, շինարարական աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 15-ի ժամը 10-ից մինչեւ դեկտեմբերի 16-ի ժամը 10-ը կդադարեցվի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի 1, 1/1, 1/2, 5, 7, 9, 15, 17, 19/1, 19/2, 27, 31, 33, 35 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play