Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ եւ հանդես եկել այնտեղ ելույթով


Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ եւ հանդես եկել այնտեղ ելույթով

  • 08-07-2015 13:21:46   | Մեծ Բրիտանիա  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Չաթըմ Հաուս) եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
 
Երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` <<Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ>>, հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաեւ մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների եւ միջազգային կառույցների համար:
Հանդիպմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ եւ վերլուծաբաններ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play