Հունաստանի խորհրդարանը ընդունել է բարեփոխումների մասին օրինագիծ


Հունաստանի խորհրդարանը ընդունել է բարեփոխումների մասին օրինագիծ

  • 16-07-2015 13:41:04   | Հունաստան  |  Միջազգային

«Հունաստանի խորհրդարանը ընդունել է նախնական բարեփոխումների օրինագիծ Եվրոպական աջակցության մեխանիզմների հետ համաձայնեցնելու նպատակով»,- գրում է gazeta.ru-ն:
 
Օրինագծի ընդունումը երկրի համար համարվում է նոր վարկային ծրագրի պայման:
Օրինագծի ընդունմանը կողմ են քվեարկել 229 պատգամավոր, դեմ` 64, ձեռնպահ են մնացել 6 մարդ:
Օրինագծի ընդունմանը աջակցել են «Սիրիզա» կոալիցիայի պատգամավորների մեծ մասը և «Անկախ հույներ»-ը, ինչպես նաև մի քանի եվրոպամետ կուսակցություններ:
Դեմ քվեարկողների թվում է եղել Հունաստանի Էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը և ֆինանսների նախկին նախարար Յաննիս Վարուֆակիսը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play