Հունական բանկերը երեք շաբաթ փակվելուց հետո վերսկեսել են աշխատել


Հունական բանկերը երեք շաբաթ փակվելուց հետո վերսկեսել են աշխատել

  • 20-07-2015 14:36:04   | Հունաստան  |  Տնտեսություն

Հունաստանում հուլիսի 20-ից վերսկսել են աշխատել բանկերը, որոնք փակ էին արդեն երեք շաբաթ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Չնայած ԵՄ-ի հետ ձեռք բերված վարկային  պայմանավորվածության, Հունաստանի իշխանությունները չեն հանելու նախկինում ներդրված սահմանափակումները: Դարձյալ հնարավոր չի լինի իրականացնել արտերկրյա փոխանցումներ, ուժի մեջ կմնան նաև միջոցների կանխիկացման համար սահմանված սահմանափակումները: 
Հույները մեկ շաբաթվա ընթացքում կկարողանան կանխիկացնել 420 եվրոյից ոչ ավելի գումար: Տարադրամի փոխանակման կետերը ևս շարունակելու են փակ մնալ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play