ՖԻԴԵ-ի նախագահը հորդորել է հայաստանցի շախմատիստներին մասնակցել Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի մրցաշարին


ՖԻԴԵ-ի նախագահը հորդորել է հայաստանցի շախմատիստներին մասնակցել Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի մրցաշարին

  • 21-07-2015 17:25:20   | Հայաստան  |  Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ու Սերժ Սարգսյանը քննարկել են սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի մրցաշարին հայաստանցի շախմատիստների մասնակցության հարցը։ ՖԻԴԵ-ի նախագահը հորդորել է Սերժ Սարգսյանին աջակցություն ցուցաբերել այդ խոշոր միջոցառմանը հայաստանցի շախմատիստների մասնակցությամբ։
 
Ի պատասխան` Ս. Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն հանդիպել է շախմատիստներ Լևոն Արոնյանի, Հրանտ Մելքումյանի, Գաբրիել Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի հետ և նրանց խորհուրդ է տվել մասնակցել մրցաշարին։ Իսկ Ադրբեջանի սպորտի և երիտասարդութայան հարցերի նախարար Ազադ Ռահիմովը Կիրսան Իլյումժինովին վստահեցրել է, որ անվտանգության միջոցառումները կիրականացվեն բարձր մակարդակով, այդ թվում՝ կապահովվի մրցաշարի մասնակիցների անվտանգությունը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play